Դիրքորոշում և արժեք

Ժամաքանակը՝ 10 ժամ,1 կրեդիտ

Վերապատրաստող՝ Նառա նիկողոսյան, էլհասցե՝ nikonar@mskh.am, 094208440

Մոդուլը։ Թեմա 1,
Մասնակիցների հաշվառման մատյան․ 4-րդ խումբ

Առաջին պարապմունք

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:
Մեթոդ․Համագործակցային․ «Ջիկսո»
Ընթերցանություն․ «ուղղորդված ընթերցանություն»

Աշխատանք

Խմբում կազմակերպվեց ընթերցանություն՝ «Ջիկսո» մեթոդով՝ համապատասխան թեմայով։

խումբ 2 Ի՞նչ է իրենից ներկայացնում Շրջանակը

Ի՞նչ է Շրջանակը

Շրջանակը Եվրոպայի խորհրդի արժեքներն ամփոփող փաստաթուղթ է. այդ արժեքներն են՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը։

Դրա նպատակն է ուսուցման, ուսումնառության և ժողովրդավարական մշակույթի համար անհրաժեշտ կարողունակությունների գնահատման պլանավորման ու իրագործման և միջմշակութային երկխոսության համար համակողմանի ռեսուրսների ապահովումը շահագրգիռ կողմերին տալով թափանցիկություն/ խրախուսվում է կարողունակությունների հանգամանալից սահմանումներով, նկարագրություններով և ներկայացմամբ, թե այդ նկարագրություններն
ինչպես կարելի է կիրառել ուսուցման, ուսումնառության և գնահատման մեջ/ և փոխկապակցվածություն /ուսուցում, ուսումնառություն և գնահատում, ներսում կամ դրանց միջև հակասությունների բացակայության ապահովում/։

Շրջանակը տալիս է ընդհանուր լեզու, այդ թվում՝ ընդհանուր եզրաբանություն, որը շահագրգիռ կողմերին թույլ է տալիս բազմակողմանիորեն սովորեցնել, սովորել կամ գնահատել՝ տարբեր տեսակի կարողունակություններ՝ արժեքներ, վերաբերմունքներ, հմտություններ, գիտելիք և քննադատական ընկալում, և ցույց տալ վերջիններիս միջև եղած կապերը։

Ո՞րն է շրջանակի ուղղորդվածությունն ու նպատակները։

Շրջանակը չի հանդիսանում նախասահմանված կամ նույնիսկ հանձնարարելի եվրոպական կրթական չափորոշիչ: Այն չի առաջարկում բացառիկ մանկավարժություն, ուսուցման մեթոդաբանություն կամ գնահատման ձևաչափ։

Շրջանակն ուսումնական ծրագրի, մանկավարժական մեթոդների և գնահատումների նախագծման և մշակման գործընթացում կիրառվող գործիք է, որը հարմար է տարբեր համատեքստերին և կրթության համակարգերին՝ սահմանված պատասխանատուների կողմից։

Այս շրջանակի կենտրոնում է հզորացումը ̸ արտոնումը, ինչի համար Շրջանակն
ապահովում է կարողունակությունների հայեցակարգավորման և նկարագրման եղանակ, որն անհրաժեշտ է ցանկացած սոցիալական խմբի ներսում։ Այն չպետք է ծառայի որպես որևէ սոցիալական խմբից անձանց բացառելու միջոց։ Խիստ կարևոր սկզբունք է, որ Շրջանակի կիրառումը չվնասի ո´չ անհատներին, ո’չ էլ խմբերին։ Ուսուցումն ու ուսումնառությունը պարտադիր պետք է ներառեն համատեքստի իմացություն, իսկ գնահատումը պետք է ներառի կարողունակության բոլոր աստիճանների ճանաչման որևէ մեխանիզմ։ Կարողունակության որևէ աստիճան չի համարվում անբավարար/անհամարժեք, և բոլոր կարողունակությունները
պոտենցիալ աճի մեջ են։

Որ՞ն է Շրջանակի կիրառության և իրականացման ռազմավարության վերջնանպատակը

Շրջանակը չի սահմանում, թե որ կարողունակությունների և/կամ իմացության
որ մակարդակներին անհատը պետք է ձգտի հասնել ցկյանս ուսումնառության
միջոցով։ Այն, օրինակ, չի սահմանում, թե որ կարողունակություններն ու
մակարդակները կարող են պահանջվել որևէ պետության քաղաքացիություն
շնորհելու համար։ Բայց այդ, Շրջանակի կիրառությունը և կրթության մեջ դրա
իրականացման ռազմավարությունը միշտ էլ անհրաժեշտ կլինի հարմարեցնել
այն տարածքային, ազգային և մշակութային կոնտեքստերին, որտեղ այն
կիրառվում է։ Սակայն Շրջանակն առաջարկում է ցանկացած համատեքստում
համակողմանիություն, թափանցիկություն և փոխկապակցվածություն
ապահովելու միջոց։

Որտե՞ղ է կիրառելի Շրջանակը

Շրջանակի հիման վրա որոշումների կայացումը պարտադիր միշտ պետք է տեղի ունենա կիրառման/իրականացման մակարդակին հնարավորինս մոտ, օրինակ՝ ազգային, տարածաշրջանային, համայնքային կամ ուսումնական հաստատություն, ուսուցիչ կամ ուսումնառու։

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

  1. քաղաքացիական դիրքորոշում
  2. ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում
  3. Ժողովրդավարական մշակույթ,
  4. ժողովրդավարություն,
  5. մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ,
  6. մշակութային բազմազանություն,
  7. իրավունքի գերակայություն,
  8. օրենքի գերակայություն, արդարադատություն,
  9. հավասարություն,
  10. արդարություն

Աշխատանք

1․ Քաղաքացիական դիրքորոշումը մոտեցում է համայնքի կամ սոցիալական խմբի նկատմամբ։

Քաղաքացիական դիրքորոշումը ներառում է՝

Համայնքին պատկանելու և համայնքի հետ նույնականացվելու զգացում./համայնքի մյուս անդամների հանդեպ ուշադրություն, համերաշխության զգացում, նրանց իրավունքների և բարորության նկատմամբ մտահոգվածության և հոգատարության զգացում, համայնքի ներսում հզորացումից և առավելություններից զուրկ անձանց պաշտպանելու պատրաստակամություն։ Համայնքի հարցերի և խնդիրների նկատմամբ հետաքրքրվածություն և ուշադրություն։ Քաղաքացիական պարտքի զգացում, համայնքային կյանքին ակտիվորեն աջակցելու պատրաստակամություն, համայնքի հարցերին, խնդիրներին և ընդհանուր բարիքին վերաբերող որոշումների կայացմանը մասնակցելու պատրաստակամություն ուժերի ներածին չափով հանձն առնել համայնքի ներսում յուր զբաղեցրած պաշտոններին կամ դերերին կցված գործառույթների, պարտականությունների կամ պարտավորությունների կատարում։ Համայնքի ներսում այլ անձանց նկատմամբ հաշվետվողականության և սեփական որոշումների, գործողությունների համար
պատասխանատվություն կրելու զգացում։

3․

կրթական համակարգերի, դպրոցների ու համալսարանների
հիմնական առաքելություններից մեկը պետք է լինի ժողովրդավարական
քաղաքացիության նախապատրաստումը։ Սա նշանակում է հետևել,
որ սովորողներն իմանան և հասկանան իրենց առջև ծառացած
մարտահրավերները և իրենց որոշումների հետևանքները, թե ինչ են իրենք
ի վիճակի անել և ինչ չպետք է անեն։

ժողովրդավարական մշակույթի և միջմշակութային երկխոսության
համատեքստում համարվում է, որ անհատը կոմպետենտ է գործում, եթե
համարժեք և արդյունավետ կերպով բավարարում է ժողովրդավարական
և միջմշակութային իրավիճակներում ի հայտ եկող պահանջմունքներին՝

Արժեքներ

Վերաբերմունք

Հմտություններ

Գիտելիք և քննադատական մտածողություն

4․ Ժողովրդավարությունը , ըստ ընդունված մեկնաբանության, ժողովրդի կողմից կամ ժողովրդի անունից կառավարման ձև է։ Այսօրինակ կառավարման գլխավոր առանձնահատկությունը
մեծամասնության տեսակետներին արձագանքման ունակությունն է։ Այդ է պատճառը, որ ժողովրդավարությունը չի կարող գործել այնպիսի հաստատությունների բացակայության պայմաններում, որոնք ապահովում են չափահաս քաղաքացիների՝ ներառական քաղաքական և քաղաքացիական իրավազորումը, կանոնավոր, մրցակցային, ազատ և արդար ընտրությունների
կազմակերպումը, մեծամասնական կառավարումը և իշխանությունների հաշվետվողականությունը։
Այդուհանդերձ, ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդավարական ինստիտուտների և օրենքների. այս հաստատություններն ինքնին չեն կարող գործել, եթե քաղաքացիները գործնականում չհետևեն ժողովրդավարության մշակույթին և չկրեն ժողովրդավարական արժեքներն ու վերաբերմունքը։ Ժողովրդավարությունը պահանջում է ինստիտուտներ, որոնք կպաշտպանեն բոլոր քաղաքացիների մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։

6․ Մշակութային բազմազանություն ունեցող հասարակարգերում միջմշակութային երկխոսությունը վճռորոշ է բոլոր քաղաքացիների՝ հանրային քննարկմանն ու որոշումների կայացմանը մասնակցելու հավասար հնարավորություններ ապահովելու գործում։ Ժողովրդավարությունը և միջմշակութային երկխոսությունը փոխլրացնող են մշակութային բազմազանություն ունեցող հասարակարգերում։

7, 8․9․ 10 Իրավունքի գերակայությունը, օրենքի գերակայություն, արդարադատությունը , ինչպես նաև ժողովրդավարությունը Եվրոպայի խորհրդի որդեգրած արժեքներից է։ Այն պետք է գերիշխի այնպես, որ հասարակության յուրաքանչյուր անդամ արժանանա ազնիվ, արդար, անկողմնակալ և հավասար վերաբերմունքի՝ բոլորի կողմից ընդունված օրենքներին համապատասխան։ Եվրոպայի խորհուրդը խթանում և պաշտպանում է մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը։ Այս սկզբունքները տասնամյակներ շարունակ եղել են եվրոպական հասարակությունների և քաղաքական համակարգերի անկյունաքարերը

Թեմա 2,

Ուսումնական գործընթացում վերաբերմունքի և արժեքների ձևավորման
հիմունքները

Երրորդ հանդիպում՝

Փաստաթղթի ընթերցում՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Առանձնացր՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները:

  1. Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: 
  2. Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայից

Աշխատանք

Հանդիպման ընթացքում քննարկվեց հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները։ Վեննի դիագրամի մեթոդով համեմատվեցին կրտսեր, միջնակարգ դպրոցների արժեքները։

V. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

7) քննարկի, հայտնի դիրքորոշում և կատարի գիտակցված ընտրություն աշխարհաճանաչողության ձևերի
վերաբերյալ.

14) ճանաչի և պահպանի ակադեմիական ազնվություն տեղեկության աղբյուրներն

օգտագործելիս.

16) համեմատի և վերլուծի հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր
մեկնաբանություններ, արտահայտի հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ.
17) վերլուծի իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորի
Հայաստանի Հանրապետությունը որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր.
18) վերլուծի Հայաստանի Հանրապետության արդի հիմնախնդիրները և մարտահրավերները տեղական,
տարածաշրջանային և գլոբալ համատեքստում, արձագանքի դրանց որպես իրազեկ, պատասխանատու և
հայրենասեր քաղաքացի.

21) վերլուծի և համադրի կայուն զարգացման և մարդկության հիմնախնդիրները և դրանց փոխադարձ կապերը.

23) ցուցաբերի հարգանք և անաչառ, անհատական ու ինքնագիտակից մոտեցում ավանդույթների և
հասարակական համակեցության կանոնների վերաբերյալ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ
անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից.
24) անկողմնակալ և առանց նախապաշարմունքների վերաբերվի ենթադրություններին, կարծիքներին և
արժեքներին, վերլուծի հասանելի տեղեկույթը, ճանաչի, կառուցի և գնահատի փաստարկները.
25) ուսումնասիրի և ընդլայնի սեփական ուսումնառության և փորձառության հնարավորությունները`
դրսևորելով շարունակական ինքնազարգացման վարքագիծ.
26) վերլուծի իր ուսումնառության գործընթացը, ընտրի ինքնակրթության մեթոդներ և գնահատի դրանց
արդյունավետությունը.
27) քննադատաբար վերլուծի տեղեկատվությունը, հասկանա մեդիա ուղերձների ստեղծման գործընթացը,
տարբերակի կիրառվող մանիպուլյացիաները և քննարկի դրանց նպատակները.
28) ստեղծի մեդիա բովանդակություն և կարողանա տարածել իր ասելիքը մեդիայի տարբեր հարթակներում՝
գիտակցելով դրա հետևանքներն ու ազդեցությունը, պահպանելով էթիկան և համացանցից օգտվելու
անվտանգության կանոնները.
29) ուրիշների հետ համագործակցելով և ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր՝ ձեռք բերած գիտելիքը
կամ գործնական արդյունքը ներկայացնելով տարբեր միջոցներո

30) նախաձեռնի կամ ակտիվորեն ներգրավվի տարատեսակ հանրօգուտ միջոցառումներում՝ ըստ սեփական
հետաքրքրությունների.
31) արդյունավետ օգտագործի կոնֆլիկտին միջամտելու և լուծելու տարբեր մեթոդներ, պատրաստակամ լինի
ապրումակցել և աջակցել դժվար իրավիճակում հայտնված ցանկացած մարդու կամ կենդանու.
32) վերահսկի իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու
ուղիներ և լինի հետևողական.
33) կիրառի իր կրթական և աշխատանքային հնարավորությունները ինքնուրույն գործունեություն ծավալելու
համար, ուսումնասիրի և գնահատի իր՝ տարբեր մասնագիտությունների համար անհրաժեշտ գիտելիքներն ու
կարողունակությունները, պատճառաբանված ընտրություն կատարի.
34) վերլուծի և գիտակցի տարբեր գործոնների ազդեցությունն իր անձի ձևավորման վրա.
35) կարևորի իր՝ որպես քաղաքացու դերը հասարակության մեջ սոցիալական արդարության և
ժողովրդավարական մշակույթի ձևավորման գործում, ցուցաբերի հարգանք ցանկացած մարդու
արժանապատվության, հիմնարար իրավունքների և ազատությունների հանդեպ.
36) ճանաչի և տարբերակի բռնության դրսևորումները, կարողանա արձագանքել, դիմակայել, խուսափել և
պաշտպանվել.

37) ցուցաբերի ակտիվ դիրքորոշում հասարակական գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար
հնարավորությունների ընձեռման ապահովման համար.
38) ճանաչի իր դերը և պատասխանատվությունը ընտանիքում, խմբում և հասարակության մեջ.
39) դրսևորի հարգալից և հոգատար վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի արժեքների
նկատմամբ, ցուցաբերի մշակույթի իմացություն և դրա հետ հաղորդակցվելու ձգտում.
40) ներկայացնի հայ մշակույթի տեղն ու դերը համաշխարհային մշակույթում և համաշխարհային մշակույթի
դերը համամարդկային արժեքների համատեքստում.

41) կարևորի իր՝ հայկական և համաշխարհային պատմամշակութային արժեքների ժառանգորդ լինելը և
ցուցաբերի պատասխանատու վերաբերմունք դրանց պահպանման գործում.

Չորրորդ հանդիպում

Կարդացե՛ք հետևյալ մշակումները՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը:Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայով
Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան
Քաղաքակրթությունների բախո՞ւմ – Սամյուել Հանգթինգթոն
Ժողովրդավարության և ընկերավարության գաղափարների ընկալումը դարերի երկայնքով – Արտակ Զարգարյան 
Սովորողների դիրքորոշմանը և արժեքներին ուղղված արդյունավետ մեթոդներ՝
Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – Աշոտ Բլեյան

Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուր Գանջաալյան

Միասի՞ն աշխատելու ժամանակը-Աշոտ Բլեյան

Աշխատանք

Հոդվածների ընթերցումը կատարվեց Երեք բանալի և մեկ կողպեք մեթոդով։ Այն կիրառելի է նյութերի իմաստի ընկալման փուլում, որոնք բավականին ծավալուն են, նույն նյութին կամ երևույթին վերաբերող մի շարք բնորոշ հատկանիշներ կան: Մանակիցներին առաջարկվում է նյութից դուրս գրել երեք նախադասություն (երեք բանալի), որը կարևոր է վերջինս յուրացնելու համար, բնագրից ընտրել մեկ նախադասություն (կողպեք), որը կամփոփի, կընդհանրացնի ասելիքը, միտքը, գաղափարը: Այս մեթոդը ձևավորվում է ընտրություն կատարելու, գլխավորը երկրորդականից տարբերելու հմտություն, ինչպես նաև համագործակցելու, իր ընտրությունը հիմնավորելու կարողություն:

Հինգերորդ հանդիպում

Երրորդ, չորրորդ հանդիպումներին կարդացած նյութի շուրջ մշակում, տեքստի ձևակերպում։

Իմ կողմից ընտրվեց  Մարիետ Սիմոնյանի «Ապրումակցային մանկավարժություն» հոդվածը։

Առանձնացվեցին հետևյալ մտքերը՝ /բանալիները/

Մանկավարժության մեջ,  ինչպես մարդկային բոլոր հարաբերություններում, անկեղծությունը կարևոր պայման է:

Երբ ուսուցիչ-սովորող հարաբերությունների մեջ մտնում է ապրումակցումը, այդ հարաբերությունները մադկայնացվում են, հեշտանում են, դրանց մեջ նյարդ չի մտնում:

Սովորողը պիտի զգա, տեսնի քո ուրախությունը, ոգևորությունը իր առաջընթացի, իր ճիգի, ցանկության համար։ Պիտի ունենա այն զգացողությունը, որ ինքը քեզ համար միևնույնը չէ, դու անտարբեր չես իր ու իր հաջողությունների կամ դժվարությունների նկատմամբ: 

Իսկ որպես եզրահանգում՝ /կողպեք/

Մանկավարժ կրթությամբ չեն դառնում, ստացած վկայականով չեն դառնում։ Մանկավարժությունը մարդասիրական մասնագիտություն է, որտեղ ոչ սիրառատ մարդը, անկախ իր մասնագիտական որակներից, անելիք չունի։

Վերջնարդյունքը՝
Դասավանդողը բլոգի վերապատրաստում բաժնում հրապարակում է տեքստ, մշակում, որն ընդգրկում է ընթերցած նյութի հանդեպ իր վերաբերմունքը, պարունակում մեջբերումներ, որում ներկայացվում է նաև իր մանկավարժական փորձը

Оставьте комментарий